Մոսկվայի կենտրոնում` Վասիլի Երանավետի տաճարի մոտ տղամարդը բեյսբոլի մականով մի քանի հարված է հասցրել, հաղորդում են ՆԳՆ ԳՎ-ից:
Այսօր` ժամը 12-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցը ծառայություն էր տանում, երբ տաճարի մոտ տեսել է չափազանց բորբոքված մի տղամարդու` մականը ձեռքին: Ոստիկանը մոտեցել է նրան, իսկ տղամարդն առանց պատճառի հարձակվել է նրա վրա:
Իրավախախտը ձերբակալվել է, դեպքի վայր շտապ հոգեբուժական օգնություն է հրավիրվել: Ոստիկանության աշխատակիցը ստիպված է եղել դիմել հիվանդանոց:




























