Փետրվարի 14-ին, ժամը 16.38-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հանրապետության փողոցի թիվ 62 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի հատակին հայտնաբերել 66-ամյա Ռ. Ղարաքեշիշյանի դին: Մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:


























