Ռուսաստանի իրավապահների կողմից մաշստաբային գործողության շրջանակներում, հաջողվել է ազատել ավելի քան 30 կանանց, որոնց ստիպել են ինտիմ ծառայություններ մատուցել երկրի տարբեր հատվածներում։
Հանցավոր խմբավորման անդամները Մոսկվայում, Դոնի Ռոստովում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սոչիում, Վորոնեժում եւ Կրասնոդարում մարմնավաճառության որջեր են կազմակերպել։
Ոստիկաններին հաջողվել է պարզել կանանց առեւանգման եւ ստիպողաբար սեռական շահագործման փաստերը։ Համաժամանակյա գործողությունների արդյունքում ձերբակալվել են հանցավոր խմբավորման անդամները, իսկ գերուհիներն ազատվել են։
Հանցագործների բնակավայրերի խուզարկությունների ընթացքում առգրավվել է հրազեն, զինամթերք, սեքս-ստրկուհիների փաստաթղթերը։ Փաստերի առթիվ հարուցվել էեն քրեական գործեր։




























