Ռուսաստանի Կոմիի Հանրապետության  «Վորկուտինսկայա» հանքում պայթյունի զոհերի թիվը հասել է 19-ի, գիշերը եւս մեկ տուժած հանքափոր է մահացել, հայտնել են ԱԻՆ Գլխավոր վարչությունից:

Նշվում է, որ վախճանվել է 1968թ. ծնված Նաստերենկո Գենադին, որին տեղափոխել էին Վորկուտայի քաղաքային հիվանդանոց: Նրա վիճակը ծայրահեղ ծանր էր գնահատվել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, փետրվարի 11-ին հանքում 800մ խորությունում մեթան էր պայթել: Պայթյունի պահին այնտեղ 259 մարդ էր գտնվել, մեծամասնությանը տարհանել էին: Վթարային հատվածում 26  մարդ էին աշխատելիս եղել, նրանցից 18-ը զոհվել էին: Երեքշաբթի գիշերը վիրավորներից մեկն ուղարկվել էր Մոսկվա բուժվելու: