Փետրվարի 14-ին, ժամը 17.05-ին, ոստիկանության Ապարանի բաժնի եւ անձնագրային խմբի ծառայողները Ապարանի առաջին ատյանի դատարանի շենքի մոտից բերման են ենթարկել 41-ամյա Համլետ Գ.-ին, ով 2004 թ. փետրվարի 9-ից ՌԴ Թաթարստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Համլետ Գ.-ն կալանավորված է:


























