Փետրվարի 14-ին, ժամը 15.30-ին, «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենան Բերդ-Արծվաբերդ-Այգեձոր-Չինարի 1-ին կմ-ին դուրս գալով ճանապարհի երթեւեկելի մասից՝ ընկել է ջրահեռացման համար նախատեսված փոսի մեջ եւ կողաշրջվել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի  հետեւանքով  ուղեւորը  մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: