Փետրվարի 14-ին, ժամը  21.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Եղվարդ ճանապարհի 5-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2103»  մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի  հետեւանքով «ՎԱԶ-2103»-ի վարորդը  եւ «ՎԱԶ-2107»-ի ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: