Փետրվարի 14-ին, ժամը 21.40-ի սահմաններում, «Ֆորդ Մոնդեո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 7 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:


























