Փետրվարի 14-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «Միցուբիշի-Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Սպիտակ ճանապարհի 40-րդ կմ-ին դուրս գալով երթեւեկելի գոտուց՝ վթարի է ենթարկվել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: