Հայաստանը չի մասնակցում անվտանգության գոտու ձեւավորմանը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահը՝ ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների «Chatham House» ինստիտուտում։ Այս մասին Լոնդոնից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը։
«Նույնիս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերում նշվում է, որ պատերազմական գործողություներն ընթանում են Լեռնային Ղարաբաղում բնակվող հայ ժողովրդի եւ Ադրբեջանցիների միջեւ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը բազմիցս կոչ է արել ադրբեջանին դադարեցնել պատերազմական գործողությունները, սակայն Բաքուն ականջ չի դնում այդ հայատրարություններին, եւ մենք հիմա ունենք այն, ինչ ունենք»,-հայտարարել է Սարգսյանը։
Իր հերթին հանդիպմանը ներկա բարոնուհի Քերոլայն Քոքսն ասել է, որ Ադրբեջանում իրոք կատարվել է հայերի էթնիկ զտումներ։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը շատ գումարներ է ծախսում քարոզչություն իրականացնելու համար եւ Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է, թե հայկական կողմն ի՞նչ ինչ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ, քանի որ չպետք է թույլ տալ, որ աշխարհում սխալ տպավորություն ստեղծվի Ղարաբաղում կատարված իրադարձությունների վերաբերյալ։
Հայաստանի նախագահը պատասխանել է, որ մեր երկիրը, ցավոք սրտի, շատ միջոցներ չունի դրա վրա ծախսելու. «Եւ պետք էլ չէ, մենք այսպես էլ գիտենք, թե ի՞նչ եւ ո՞րտեղ է եղել։ Ճշմարտությունը մեր կողմից է եւ մենք կառուցողական ենք տրամադրած եւ շահագրգռված են հակամարտության շուտափույթ կագավորման մեջ»։
Սարգսյանի խոսքով, ղարաբաղյան հարցը պետք է լուծվի հնարավորինս շուտ, քանի որ գոյություն ունի պատերազմական գործողությունների վերսկսման ամենօրյա վտանգ։ Սակայն, ինչպես նկատեց նա, հարցը պետք է լուծվի այնպես, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար արժանապատիվ կյանք ապահովվի, սակայն այդ գործընթացը կախված է հակամարտության բոլոր կողմերից։
«Ես չեմ կարող ասել, թե ինչու՞ են ադրբեջանցիները փորձում հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից տեղափոխել ՄԱԿ։ Մենք մեզ եվրոպացիներ ենք համարում, ճիշտ է՝ դեռ ամբողջությամբ չենք ինտեգրվել այդ ընտանիքին, սակայն փորձում ենք կարգավորել հակամարտությունը Եվրոպական չափորոշիչներին համապատասխան։ Կա մասնագիտացված կառույց՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, մենք ողջունում ենք նրանց գործունեությունը, ճիշտ է մենք հաճախ տարաձայնություններ ենք ունենում եւ ես չեմ կարող ասել, թե մենք միշտ գոհ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի աաջարկություններից»-ընդգծել է Սերժ Սարգսյանը։
Հիշեցնեք, որ փետրվարի 10-ին, միջազգային հարաբերությունների «Chatham House» ինստիտուտում Հայաստանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանը եւ Ղարաբաղը երբեք չեն սկսել եւ երբեք էլ չեն սկսի պատերազմը։ «Մենք քամահրում եւ ամբողջ սրտով ատում ենք պատերազմը։ Մեր սերունդը ստիպված էր տեսնել պատերազմ, մենք տեսել եւ կորցրել ենք ավելին, քան կարելի է պատկերացնել»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ քաջ գիտակցում է՝ հայկական կողմը պետք է պատրաստ լինի պատերազմին, քանի որ ուրիշներն են ուզում պատերազմել։ Նախագահի խոսքով, Հայաստանը չի կարող աչքերը փակել հարեւան երկրից պարբերաբար հնչող պատերազմական սպառնալիքների վրա։ Նույնիսկ նրանց նախագահի ամանորյա ուղերձը ոչնչով չի տարբերվում իր բանակին մարտի կոչ անող հրամանատարի խոսքերից։




























