Անկարայի հատուկ իրավասություններով գլխավոր դատախազության կողմից հետաքննվող փետրվարի 28-ի «պոստմոդեռն» հեղաշրջման գործի շրջանակներում հարցաքննության հրավիրված  գեներալներից 8-ի նկատմամբ դատարանը կալանման որոշում է կայացրել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  1997-ի փետրվարի 28-ի հեղաշրջման հետաքննության գործով առաջին օրը դատարան կանչված պաշտոնաթող 5 գեներալի նկատմամբ կալանքի որոշում կայացրած դատարանը հաջորդ օրը՝ փետրվարի 14-ին, դատարան հրավիրված 7 պաշտոնաթող գեներալներից 4-ի նկատմամբ եւս կալանման որոշում է կայացրել։ Այսպիսով, դատարանի որոշմամբ բանտ է ուղարկվել պաշտոնաթող 8 գեներալ։

Թուրքական Radikal-ը նշում է, որ փետրվարի 15-ի առավոտյան եւս 6 պաշտոնաթող գեներալ է բերվել դատարան։

Նշենք, որ 1997-ի փետրվարի 28-ի հեղաշրջման հետեւանքով իշխանությունից հեռացվեց իսլամիստական «Բարօրություն» կուսակցությունը, որի ղեկավար կազմի նկատմամբ դատական գործեր էին բացվել։ Այդ ժամանակ ձերբակալվել եւ դատապարտվել էր Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։