Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում կհաղթի ժողովուրդը: Այդ մասին այսօր՝ փետրվարի 15-ի մամուլի ասուլիսում նշել է նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ եթե նախագահական ընտրություններում ժողովուրդը չհաղթի, ապա դա կկատարվի երկրորդ փուլում: Միաժամանակ Հովհաննիսյանը նշել է, որ իշխանությունները վախենում են դրանից եւ արդեն սկսել են նախընտրական կաշառք բաժանել.  «Եթե մեր ձեռքին անհերքելի ապացույցներ լինեն, ապա մեղավորները կպատժվեն: Եթե սկսել են դրամ բաժանել, ապա նշանակում է, որ ընտրությունների օրը նաեւ այլ խախտումներ կգրանցվեն, եւ մենք բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի մեղավորները պատիժ կրեն: Հովհաննիսյանը նաեւ համոզմունք է հայտնել, որ նախագահական ընտրությունների արդյունքում երկրում առաջին անգամ  դե յուրե նախագահ կընտրվի:

Հարցին, թե ինչ քայլեր է նա մտադիր ձեռնարկել, եթե ընտրություններից հետո նախագահ չդառնա, Հովհաննիսյանը հայտնել է, որ անկախ ընտրությունների արդյունքից, փետրվարի 19-ին Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացվի:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am