Ըստ փետրվարի 14-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից ստացված գրության՝ «www.raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից արձանագրված խախտումների ամփոփագիրը, որ Ա. Խաչատրյան փողոցի 26/1 հասցեում մարդկանց անձնագրեր են հավաքում, ինչպես նաեւ կեղծ անձնագրեր են բաժանում:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, թե Ոստիկանության Արաբկիրի բաժնում կատարվում է հետաքննություն:



























