Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի իրազեկումն այն մասին, որ փետրվարի 20-ին, 21-ին եւ 22-ին մայրաքաղաքում հանրահավաքներ են անցկացվելու: Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:
Այսպիսով, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնել փետրվարի 20-ին եւ 22-ին՝ ժամը 15:00 -ից մինչեւ 19:00, իսկ փետրվարի 21-ին՝ Մատենադարանի հարթակում: Բացի դրանից, Հովհաննիսյանը նշել է, որ նախագահական ընտրությունների հաջորդ օրը՝ փետրվարի 19-ին, նույնպես հանրահավաք կանցկացնի:




























