Երկօրյա այցով Երեւանում գտնվող Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Վասիլի Գերասիմովն, այսօր` փետրվարի 15-ին, Հայաստանի ՊՆ-ում հանդիպել է Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հետ:
Հայ-ռուսական երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցեր, ինչպես նաեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության օրակարգի խնդիրներ, այդ թվում` միացյալ ուժերի ու միջոցների կիրառումը պլանավորող մի շարք հարցեր:
Նույն օրը գեներալ-գնդապետ Վասիլի Գերասիմովին ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Այցի շրջանակներում Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը կայցելի ՀՀ տարածքում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայան:




























