Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններում գրանցված թեկնածուների կողմից անհրաժեշտ վճարումների իրականացումն ապահովելու նպատակով փետրվարի 16-ին եւ 17-ին Կենտրոնական բանկում հայտարարվել է գործառնական օր:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:




























