Փետրվարի 15-ը հայտարարված է մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր (ICCD): Ամբողջ աշխարհում ամեն տարի 200 000 երեխա հիվանդանում է քաղցկեղով, իսկ ամեն օր 250 երեխա մահանում է քաղցկեղից: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար, «Քաղցկեղով երեխաների բարեկամներե հ/կ-ի նախագահ Գրիգոր Բադալյանը:
Նրա փոխանցմամբ` Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի 80-90 նոր դեպք: ՈՒռուցքաբանության աղգային կենտրոնի Մանկական ուռուցքաբանության բաժանմունք է ընդունվում տարեկան 200-ից ավել երեխա.
Գրիգոր Բադալյանը նշեց, որ քաղցկեղից լիովին բուժված երեխաները զարգացած երկրներում 75% են կազմում, ցածր զարգացած երկրներում` 25%, իսկ Հայաստանում` 65%: Բաժանմունքի ղեկավարի խոսքով` ՈՒԱԿ-ի Մանկական ուռուցքաբանության բաժանքունքն այժմ ունի վերանորոգման, կահավորման, նորագույն դեղորայքի եւ կադրերի վերապատրաստման կարիք: Պահանջվում է նարկոզի, լազերային ապարատներ, ինֆուզոմատեր, վիրաբուժական գործիքներ, պորտակատ կատետրներ: «Մեր երեխաները ունեն ձեր ուշադրության կարիքը: Ցանկացած համագործակցություն կընդունվի մեծ սիրով եվ կուղղվի միայն հիվանդ երեխաների շահերին«,- նշեց հ/կ-ի տնօրենը:
Նշենք, որ ICCD-ն հռչակվել է 2001 թ-ին Լուքսեմբուրգում «Քաղցկեղով երեխաների ծնողների միությանե ( ICCCPO ) կողմից: ICCCPO-ի առաքելությունն է բարելավել քաղցկեղով երեխաների նկատմամբ հոգածությունը եւ բուժման մատչելիությունը ամբողջ աշխարհում: ICCCPO-ն հիմնվել է 1994 թ-ին Իսպանիայում: Այն ունի 81 անդամ-կազմակերպություն 72 երկրներից: Հայաստանում այս միջոցարումը իրականացնում է «Քաղցկեղով երեխաների բարեկամներ» հասարակական կազմակերպությունը, որը հանդիսանում է ICCCPO–ի անդամ 2003 թ-ից:
Միջոցառման նպատակն է գրավել հանրության ուշադրությունը երեխաների քաղցկեղով հիվանդացության խնդիրներին, կազմակերպել միջոցների հավաք՝ հիվանդ երեխաների բուժման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերման նպատակով:


























