Այս անգամ իշխանությունները փորձում են մաքուր ընտրություններ անցկացնել, սակայն գործող նախագահի ռեսուրսները վերընտրվելու համար բավարար չեն: Այդ մասին փետրվարի 15-ին հայտարարել է նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` Արագածոտնի մարզի Արա գյուղի ընտրողների հետ հանդիպմանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

«Իշխանությունների աջակցությունը բավական ցածր է, լիովին հնարավոր է , որ նրանք չեն կարող մինչեւ վերջ գնալ»,- ընդգծել է նա: Խոսելով իր նախընտրական ծրագրի մասին` թեկնածուն հավաստիացրել է, թե կօգնի սկսնակ գործարարներին ֆինանական ռեսուրսներին:

Ըստ Բագրատյանի, պետական բյուջեն կրճատվում է, աղքատության մակարդակն ավելացել է երկու անգամ: «Այս տարվա հունվարին 8500 մարդ լքել է երկիրը` նախորդ տարվա 6400-ի համեմատ: Տարին դեռ նոր է սկսվում, իսկ քաղաքացիները մտածում են հեռանալու մասին: Դա ստիպումէ  մտածել ազգային անվտանգության մասին»,- ասել է Բագրատյանը:

Նա նաեւ նշել է, թե դատական ողջ համակարգը  հիմնված է ատկատների վրա: «Բոլորիս է հայտնի, որ դատական հայցը լուծելու համար պետք է դատավորին տաս գումարի 10 տոկոսը: Դրանում մեղավոր են ինչպես նախագահը, այնպես էլ արդարադատության նախարարը: Նման բան չկա նույնիսկ Ադրբեջանում, Վրաստանն էլ նորմել պետություն է դարձել»,- ամփոփել է Բագրատյանը: