Եթե «Արմավիան» սնանկանա, ռուսաստանյան բանկը նրանից կստանա ոչ թե պարտքի 100 տոկոսը, այլ միայն 1/5-րդը: Այդ մասին գրում է ռուսաստանյան «Իզվեստիա» թերթը:
Թերթի տվյալներով, VTB բանկը «Արմավիա»-ին եւ Mika Limited-ին (ընկերությունը գրանցված է Ջերսի կղզում), որոնք պատկանում են հայ ձեռնարկատեր Միխայիլ Բաղդասարովին, 22 մլն դոլար հայց է ներկայացրել: Պետական բանկը փորձումէ վերադարձնել գումարները, որոնք հատկացրել է «Արմավիա»-ի կողմից Sukhoi Superjet-100 (SSJ-100) ինքնաթիռի գնման վարկերի վերաֆինանսավորման համար: Իրավաբանները կարծում են, թե ՎՏԲ-ն լավ շանսեր ունի «Արմավիա»-ի հետ վեճում, ընդ որում Ջերսիում կայանալիք դատաքննությունն ի սկզբանե դատապարտված է ձախողման:
Հայցերի մասին ասել է պետբանկին մոտ կանգնած աղբյուրը, հայցերի մասին տեղեկությունը հաստատել է նաեւ Միխայիլ Բաղդասարովը: «Արմավիա»-ի դեմ 10 մլն դոլարի հայցը ներկայացվել է հայաստանի պետական արբիտրաժ, իսկ 12 մլն դոլարի հայցը Mika Limited-ի դեմ ներկայացվել է Ջերսի կղզու թագավորական դատարան:
ՎՏԲ-ի հայաստանյան մասնաճյուղը 2011-2011թ.թ. «Արմավիա»-ին է տվել 7 մլն դոլարի վարկ` Sukhoi Superjet-100 (SSJ-100) ինքնաթիռի համար Արդշինինվեստբանկից ստացած վարկը վերաֆինանսավորելու համար: Առաջին օդանավը ընկերությունը գնել է 2011թ., ընդ որում, Mika Limited-ին, իսկ վարկի երաշխավորը «Արմավիա»-ն է եղել, սակայն վարկը չի վճարվել:
2013թ. հունվարի 18-ին դրությամբ պարտքը կազմում է 12 մլն դոլար, իսկ «Արմավիա»-ի պարտքը` 10 մլն դոլար: Բաղդասարովի հետ բանակցությունները ոչինչ չեն տվել: Վերջինս «Իզվեստիա»-ին ասել է, թե առաջիկայում վարկերը կմարվեն, սակայն չի մեկնաբանել մանրամասները:



























