Այսօրվա դրությամբ, նախագահական նախորդ ընտրությունների համեմատ ընտրազանգվածի վրա բացահայտ ճնշումների, տեղական ինքնակառավարման մարմինների դեպքեր նախընտրական գործընթացներում չեն արձանագրվել: Այդ մասին փետրվարի 15-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ընտրությունը քոնն է» ՀԿ նախագահ Հարություն Համբարձումյանը:
Նրա խոսքով, ՀԿ-ի կողմից արձանագրված խախտումները հիմնականում վերաբերում են ոչ զանգվածային բնույթ կրող ցուցակային անճշտություններին, առանձին դեպքերում` ՏԻՄ ղեկավարի հակաիրավական մասնակցությանը քարոզչական գործընթացներին:
Խոսելով հայաստանում քաղաքական մթնոլորտի մասին` Համբարձումյանը նշել է, թե երկրում լուրջ դեր խաղացող որոշ ուժերի պասիվությունը տարատեսակ հարցեր առաջացրեց հասարակության մեջ: Նա նաեւ բարձր է գնահատել նախագահի հիմնական թեկնածուների, մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը:




























