Փետրվարի 10-ի առավոտյան եռօրյա այցով Լիբանան է ժամանել ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանի փոխանցմամբ՝ այսօր Գեորգի Պետրոսյանը Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանի ուղեկցությամբ, հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին:
ԼՂՀ արտգործնախարարը հանդիպումներ է ունենալու նաեւ հայ ավանդական քաղաքական կուսակցությունների լիբանանյան պատասխանատու մարմինների, ինչպես նաեւ լիբանանահայության ներկայացուցիչների հետ:




























