Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու՝ ուսումնական հաստատությունում օրենքով արգելված քաղաքական քարոզչություն իրականացնելու համար, Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության «Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի նկատմամբ կիրառել «խիստ նկատողություն« կարգապահական տույժ: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նա հրաման է ստորագրել, որով Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ՊՈԱԿ-ի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին:



























