Այսօր` փետրվարի 15-ին, Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում տեղի է ունեցել վարդապետական թեզերի բանավոր պաշտպանություն:

Մասնավոր վարդապետության աստիճանի համար թեզեր են պաշտպանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ  Տ. Սահակ աբեղա Շաքարյանը «Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի հայոց թեմը» եւ Տ. Արիստակես աբեղա Այվազյանը «Ս. Կյուրեղ Ալեքսանդրացու երկերը հայ մատենագրության մեջ» թեմաներով:

Հանձնաժողովը նախագահել էՄայր աթոռի Վանական խորհրդի նախագահ եւ Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Գարեգին Բ-ի օրհնությամբ առաջիկայում Տ. Սահակ աբեղա Շաքարյանը եւ Տ. Արիստակես աբեղա Այվազյանը Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տվչության հատուկ արարողությամբ կստանան մասնավոր վարդապետության աստիճաններ: