Ստամբուլում քաղաքային ավտոբուսի վարորդը խցանման ժամանակ վիճել է մի մեքենայի վարորդի հետ եւ դաժան ծեծի ենթարկվել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի փողոցներից մեկում խցանման մեջ հայտնված մի մարդատար մեքենայի վարորդ վիճաբանության մեջ է մտել ավտոբուսի վարորդի հետ։ Վիճաբանության հետեւանքով նյարդայնացած սափրագլուխ վարորդը կտրել է ավտոբուսի ճանապարհը, բռունցքով կոտրել ավտոբուսի ապակին, բարձրացել ավտոբուս եւ դաժան ծեծի ենթարկել ավտոբուսի վարորդին։
Քանի որ ավտոբուսում ուղեւոր չի եղել, սափրագլուխը մի քանի րոպե ծեծել է ավտոբուսի վարորդին մինչեւ անցորդները նկատել են եւ բարձրացել ավտոբուս։
Ավտոբուսում տեղադրված անվտանգության տեսախցիկը ֆիքսել է տեղի ունեցած բռնությունը։




























