«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ այսօր՝ փետրվարի 15-ին կազմել է 407 դրամ; Երեկվա համեմատ դոլարը բարձրացել է 0,17%-ով կամ 0,67 կետով:

Բորսայում այսօր վաճառվել է 2,23 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքուվաճառքի փոխարժեքը գտնվում է 405-409 դրամ միջակայքում:

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր թանկացել է բոլոր հիմնական արժույթների նկատմամբ՝ եվրոյի գոտում կրկին մտահոգություններ են ի հայտ պարտքային ճգնաժամի կրկնման առումով: Գերմանիայի տնտեսական անկումը 2012 թ. չորորդ եռամսյակում կազմել է 0.6 %՝ կանխատեսված 0,5%-ի փոխարեն: Եվրոն այսօր սակարկվում է 1,3333 դոլարի մակարդակին մոտ:

Ռուսաստանի կենտրոնական բանկը եւս բարձրացրել է դոլարի փոխարժեքը՝ 1 դոլարն արժե 30,1139 ռուբլի: