Առաջիկա նախագահական ընտրություններում Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին կգրանցեն 65% ձայն: Այս մասին այսօր` փետրվարի 15-ին, հայտարարել է Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը:

Նրա խոսքով` իր համար անհրաժեշտ քանակով արդյունքներ հավաքելով, իշխանությունը երկու խնդիր է լուծում: Դրանցից առաջինը` գոնե թղթի վրա ապահովել ընտրողների` մայիսին խոհրդարանական ընտրությունների ժամանակ հավաքածից ոչ պակաս քվե: Միաժամանակ նա հնարավոր ընտրազանգված է  հաշվել ոչ ավել քան 700-800 հազար մարդ` հաշվի առնելով, որ 18 տարեկանից բարձր քաղաքացիների թիվը Հայաստանում կազմում է մեկ մլն մարդ, կամ մի քիչ ավելի:

«Իսկ հասարակության զգալի մասը հոռետեսորեն է տրամադրված ընտրություններին` չվստահելով դրանց ապագա արդյունքներին: Դրանից ելնելով` քաղաքացիների 30 - 35%-ը չեն օգտագործելու իրենց ընտրական իրավունքը»,- ասել է Դովլաթյանը: Սակայն տեղամասային ընտրական հանձնաժողովներում, տեղական ինքնակառավարման մարմիններում   իշխանությունների ճնշող ներկայությունն առիթ է տալիս ենթադրելու, որ այդ խնդիրն իշխանությունը կլուծի:

«Նախորդ ընտրություններից այս մեկը տարբերվում է նրանով, որ իշխանությունը մեծ տոկոս կթողնի ընդդիմադիր թեկնածուներին:  Այնուամենայնիվ, մոտ 65%  ձայն կամրագրվի Սերժ Սարգսյանի օգտին, մնացած ձայները կբաժանվի ընդդիմադիր թեկնածուների` հիմնականում Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանի միջեւ»,- ամփոփել է Դովլաթյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում նախագահական ընտրությունները կկայանան փետրվարի 18-ին: