Հայաստանի ՊՆ N զորամասի զինծառայող 21-ամյա Արամ Գոգինյանը նշանակված լինելով ճաշարանի վերակարգում, ծառայակից Գ. Պետիկյանի հետ կոնֆլիկտ է ունեցել: Զորամասի ճաշարանի ափսեների լվացման սրահում Գ. Պետիկյանը բաժակով ջուր է լցրել Ա. Գոգինյանի վրա, իսկ վերջինս բռունցքով հարվածել է նրա աջ աչքին եւ պատճառել աջ ստորին կոպի արյունազեղում: Արարատի եւ Վայոց ձորի մարզի Վեդի նստավայրից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն` 21-ամյա Արամ Գոգինյանը, հանդիսանալով ՊՆ N զորամասի 3-րդ գումարտակի ԾԶԴ-ի պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով` շարքային եւ նշանակված լինելով նույն զորամասի ճաշարանի վերակարգում, հարվածել է իր ծառայակից, շարքային Գ. Պետիկյանի աչքին:
Զորամասի ճաշարանի ափսեների լվացման սրահում Գ. Պետիկյանը բաժակով ջուր է լցրել Ա. Գոգինյանի վրա, իսկ վերջինս բռունցքով հարվածել է նրա աջ աչքին եւ պատճառել աջ ստորին կոպի արյունազեղում:
Քրեական գործ է հարուցվել 359 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը դատարան է ստացվել փետրվարի 15-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:


























