«Հրապարակը» գրում է, թե քարոզարշավի վերջին օրերին ոմանք սպասում էին, որ ՀՅԴ-ն վերջին պահին իր անդամներին կհորդորի աջակցել Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն այդպես չեղավ:  Այս առումով որոշակի սպասումներ կային արեւմտյան արժեհամակարգի կողմնակից Արամ  Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության կողմից նույնպես:

«Մեր հստակ տեղեկություններով` «Հանրապետության» տեղական կառույցներին, նրա երկրապահական թեւին կուսակցության կողմից ներքին հրահանգ է իջեցվել` պաշտպանել Հրանտ Բագրատյանի թեկնածությունը: Գաղտնիք չէ, որ «Հանրապետություն» կուսակցության Վազգեն Սարգսյանի երկրապահական թեւը բավականին կուռ եւ կայացած կառույցներ ունի տեղերում, որոնք իրենց ազդեցությունը որոշակի շրջանակների վրա դեռ պահում են:

Ի դեպ, նախորդ օրը Բագրատյանի շտաբը բանավեճի էր հրավիրել Հովհաննիսյանին, եւ բոլորին էր հետաքրքիր, թե ինչպես է Հովհաննիսյանը տնտեսական իր «հինգ քայլով» հասնելու ու առաջ անցելու միջազգային չափանիշներով տնտեսական «մագիստր» Բագրատյանից, եւ, ինչպես կատակում են քաղաքական շրջանակներում, «բարեւելու կարեւոր գործը Րաֆֆիին չէր թողնելու մասնակցեր բանավեճի»: Ինչպես տեղեկացանք` նա չէր արձագանքել այդ առաջարկին», - գրում է թերթը: