«Ժամանակի» տեղեկություններով՝ երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Թուֆենկյան համալիրում հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:

«ԱՄՆ դեսպանը հավանաբար Հ. Աբրահամյանի հետ քննարկել է նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր: Չէ՞ որ նա Սերժ Սարգսյանի շտաբի պետն է: Բայց այդ հանդիպումն ուշագրավ է այն առումով, որ ԱՄՆ դեսպանատունը, նույնն է՝ թե Ամերիկան, առանձնապես չի ընդունում Հ.Աբրահամյանին որպես ԱԺ նախագահ եւ նրան համարում է Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգի մի մասը:

Ժամանակին WikiLeaks կայքը ՀՀ այլ պաշտոնյաների հետ միասին նաեւ Հ. Աբրահամյանին է անդրադարձել՝ հարկավ ոչ դրական լույսի ներքո:

Ուշագրավ է, որ ոչ ԱԺ-ից, ոչ ԱՄՆ դեսպանատնից Հ. Աբրահամյանի ու Ջ. Հեֆերնի հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություն չի եղել: Եվ չի բացառվում, որ սա նրանց առաջին հանդիպումը լինի»,- գրում է «Ժամանակը»: