Երեկ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանից «Ժամանակը» հետաքրքրվել է՝ Հայաստանի համար թեկուզ նման անմրցունակ եւ արդեն իսկ կանխորոշված ելքով ընտրությունների պարագայում ավելի նպատակահարմար չէ՞ Սերժ Սարգսյանին ճանաչել լեգիտիմ, ուժեղ նախագահ, որպեսզի հետագայում Հայաստանը որպես պետականություն խոցելի չլինի։
«Ի պատասխան Ա. Պապյանն ասաց. «Նախագահը պետականության ղեկավարն է եւ ինչ-որ չափով մարմնավորում է նաեւ պետականությունը, հիմա նախագահն է արտահայտում պետականություն լինելը, հետեւաբար ուժեղ նախագահ ունենալը միշտ էլ ձեռնտու է սեփական ժողովրդի համար։ Եթե մենք անձերի մասին ենք խոսում ես, օրինակ, վստահ չեմ, որ եթե Սերժ Սարգսյանի փոխարեն ընտրվի մի երկրորդ կամ երրորդ անձ, որը քիչ հավանական եմ համարում, կհամարվի ավելի լեգիտիմ, քան Ս. Սարգսյանը։
Իմ տպավորությունն այնպիսին է, որ մեր հասարակությունն այսօր այնպես է պառակտված, որ հասարակության մի մասի համար ցանկացած դեպքում կլինի ոչ լեգիտիմ, եւ դրանով իսկ խոցելի է դառնալու ինքնին նախագահի ինստիտուտը»,- մեջբերում է «Ժամանակը»։



























