Վրաստանի տարածքում եղանակային պայմանների կտրուկ վատթարացման պատճառով դադարեցվել է երթեւեկությունը «Վերին Լարս» անցակետով:
Ինչպես հայտնում են Հյուսիսային Օսիայի ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, արտակարգ իրավիճակների հանձնաժողովը երթեւեկությունը դադարեցրել է վրացական կողմի խնդրանքով:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», ճանապարհը փակ կմնա մինչեւ արտակարգ իրավիճակների հանձնաժողովի հատուկ հրահանգը:




























