Այսօր՝ փետրվարի 16-ին, ժամը 08.30-ի դրությամբ, Հայաստանի տարածքում բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փակ է Սելիմի լեռնանցքը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:




























