Փետրվարի 16-ին, ժամը 02.16-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 29-ի փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Նիսան» մակնիշի 34 TO 888 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` ծնվ. 1990 թ. Ա. Մանոյան) բախվել է ճամփեզրի սյանը եւ շրջվել. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները ուղղել են ավտոմեքնան եւ փակել գազի բալոնի փականը: