2013 թ. փետրվարի 15-ին Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների դատախազությունից ոստիկանության Մաշտոցի բաժնում գրություն է ստացվել ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ինտերնետային կայքում զետեղված Լուկաշինի փողոցում «Ժառանգություն» կուսակցության կամավորների կողմից քարոզչական նյութեր տարածելու գործընթացին խոչընդոտելու մասին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: