Մայրաքաղաքի Լենինգրադյան փողոց-Իսակովի պողոտա ճանապարհային հանգույցի շինարարությամբ պայմանավորված՝ փետրվարի 17-ից ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային երթեւեկությունը Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի եւ Կիեւյան փողոց ուղղություններով: Որպես այլընտրանք առաջարկվում է Լենինգրադյան, Շինարարների, Արզումանյան, Հալաբյան փողոցներ, այնուհետեւ դեպի Կիեւյան փողոց կամ Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությունը:

Լրացուցիչ ծանրաբեռնվածությունից խուսափելու նպատակով՝  Շինարարների փողոցից դեպի Հալաբյան փողոց երթեւեկությունն Արզումանյան փողոցում կկազմակերպվի միակողմանի:

Թ.18  եւ 46 միկրոավտոբուսային, ինչպես նաեւ թ.28 ավտոբուսային երթուղիներն այս հատվածը ժամանակավորապես կանցնեն Հալաբյան, Էստոնական, այնուհետեւ Շինարարների փողոցներով:

Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար Երեւանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: