Այսօր՝ փետրվարի 16-ին, հիվանդանոցում մահացել է Լոռիի մարզի Ալավերդի քաղաքում փետրվարի 13-ին ձորն ընկած մեքենայի վարորդը: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, նա Ալավերդի քաղաքի բնակիչ, 58-ամյա Դավիթ Կոնինյանն է, ում բժիշկները վթարից հետո Ալավերդիի բժշկական կենտրոնից տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, փետրվարի 13-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում Սանահին-Ալավերդի ավտոճանապարհի 2-րդ կմ-հատվածում, «Սամանդ» մակնիշի Տ 2995 համարանիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 60 մետր գլորվել է ձորը:
Վթարի հետեւանքով վարորդին ու ուղեւոր՝ 50 ամյա Վարուժան Կոնինյանին ավտոմեքենայից դուրս էին բերել քաղաքացիները՝ Ալավերդիի Հրշեջ փրկարարների օգնությամբ: Վարորդն ու ուղեւորը տեղափոխվել էին Ալավերդիի բժշկական կենտրոն: Վարորդի վիճակը բժիշկները գնահատել էին ծայրահեղ ծանր, իսկ Վ. Կոնինյանինը՝ ծանր:
Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am


























