Ռուսաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Վլադիսլավ Սուրկովը խոստովանել է, որ հնդկական կինոյի սիրահար է: Իր նախապատվությունը նա բացատրել է նրանով, որ բոլիվուդյան ֆիլմերում հստակ տարանջատված են չարն ու բարին, ինչպես նաեւ կա «հրաշքի հույսը»:
«Русский пионер» ամսագրի համար նախատեսված իր սյունակում Սուրկովը գրել է, որ մանկության տարիներին սիրել է հնդկական կինոն եւ հիմա էլ է շարունակում դիտել, բայց գաղտնի, քանի որ իր ներկայիս ծանոթների մոտ ընդունված չեն բոլիվուդյան ֆիլմերը:
Սուրկովը բացատրել է, թե իրեն ինչն է գրավում հնդկական ֆիլմերում. «Առաջինը` բարու եւ չարի հստակ տարանջատումն է, անհանգստացնող բարոյական պարզությունը...Երկրոդը, որ կորցրած երեխաների մասին հնդկական դասական պատմություններում միշտ հրաշքի սպասում է լինում»,-գրել է Սուրկովը` ավելացնելով, որ իր մեջ շատ դրական բաների համար պարտական է հնդկական կինոյին:




























