Հայաստանի նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր` փետրվարի 16-ին հանդիպեց Հայաստանում դիտորդական առաքելությամբ գտնվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր դիտորդական առաքելության ղեկավար Տոնինո Պիցուլայի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ղեկավար, պրոֆեսոր Ռիկարդո Միգլիորիի, գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնի, պատվիրակության ավագ խորհրդատու Անդրեաս Բեյքերի հետ:
Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից հայտնում են, թե քննարկվեցին առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր: Կողմերը կարեւորեցին փետրվարի 18-ին ազատ, արդար եւ օրինական ընտրությունների անցկացումը: Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա նախընտրական շտաբի` հանդիպմանը մասնակցող անդամները պատասխանեցին հյուրերին հուզող հարցերին` կապված քարոզարշավի ընթացքի եւ արձանագրված խախտումների հետ:



























