Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կարգադրությամբ ԿԸՀ-ում ձեւավորվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն, որի նպատակն է ուսումնասիրել էլեկտրոնային կայքերում եւ զանգվածային լրատվության միջոցներում ներկայացվող տեղեկությունները, պարզել տեղեկությունների հավաստիությունը, դրանց վերաբերյալ ներկայացնել պարզաբանումներ, իսկ խախումներին վերաբերող փաստերի հաստատման դեպքում համակարգել դրանք եւ ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԿԸՀ-ի մամուլի ծառայությունից, իրավիճակային վերլուծությունների կենտրոնի աշխատանքների արդյունքները հրապարակվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: