Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 18-ին չի մասնակցի ՀՀ նախագահի ընտրության քվեարկությանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Նա նշեց, որ երկրորդ նախագահը Հայաստանում չէ եւ այդ պատճառով չի կարողանա մասնակցել քվեարկությանը: Թե որ երկրում է գտնվում եւ ինչ նպատակով է մեկնել Ռոբերտ Քոչարյանը, նրա գրասենյակի ղեկավարը չմանրամասնեց: