Ռուսաստանի նախկին պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը այս շաբաթ կարող է ամբաստանյալ դառնալ: Նրան երկու հոդված է սպառնում. առանձնակի խոշոր չափերով խարդախությունն եւ պաշտոնեական լիազորությունների ծանր հետեւանքների հանգեցրած չարաշահումների: Գործերը կապված են հարազատների համար Աստրախանի մարզում եւ Կրասնոդարի երկրամասում VIP հանգստի գոտու համար հողատարածքների ապօրինի ձեռքբերման եւ շինարարության հետ, «Նեզավիսիմայա գազետա»-ին հայտնել է ռազմական արդարադատության աղբյուրը:

Նույնիսկ մեղադրանք ներկայացվելուց հետո Սերդյուկովին հազիվ թե բանտարկեն, ամենայն հավանականությամբ` տնային կալանքի կենթարկեն, ինչպես որ նրա նախկին ենթակա Եվգենիա Վասիլեւային:

Նախկին նախարարի գործի նյութերն արդեն հանձնվել են Քննչական կոմիտեին: Բացի Սերդյուկովից, գործում կարող են ներգրավվել նրա որոշ նախկին ենթականեր, նաեւ` քրոջ ամուսին, գործարար Վալերի Պուզիկովը: Նա էլ հենց այն  «հարազատն է» որի համար Վոլգայի կառուցվում էին հանգստի էլիտար գոտիները:

Ընդ որում, կարող է պարզվել, որ բացի նախկին նախարարից, մնացած կասկածյալներին պետք է փնտրել Ինտերպոլով: Ըստ թերթի աղբյուրների ` Պուզիկովը, ինչպես նաեւ Վասիլիեւայի նախկին համակուրսեցիներ Մարինա Լոպատինան եւ Լարիսա Եգորինան գտնվում են Ռուսաստանի սահմաններից դուրս: 

Մարինա Լոպատինան գլխավորել է «Վոենտորգ» ԲԲԸ-ն, որտեղ բացահայտվել են բազմաթիվ չարաշահումներ: Իսկ մինչ այդ եղել է «Կրասնայա զվեզդա» հոլդինգի ղեկավարը: Լարիսա Եգորինան ղեկավարել է «Օբորոնստրոյը»: Երկուսն էլ լքել են երկիրը դեռ անցյալ տարի, ընդ որում` Եգորինան դա արել է Եվգենիա Վասիլիեւային ձերբակալելուց անմիջապես հետո: