Արխանգելսկում երիտասարդների մի խումբ հաշվեհարդար է տեսել ռեփի սիրահարից, ում կատարումը նրանց սրտով չի եղել: Ողբրգությունը տեղի է ունեցել փետրվարի 18-ի գիշերը:

Հաճախորդները դժգոհ են եղել ռեփերի կատարումից եւ որոշել են հաշվեհարդար տեսնել նրա նկատմամբ` պատժելով իրենց գիշերը փչացնելու համար:

Հարաբերությունները պարզելու համար երիտասարդների երկու խումբ փողոց են դուրս եկել: Լեզվակռվից եւ հրմշտոցից հետո մի տղամարդ ռեփի սիրահարին գետին է տապալել եւ ցատկել է նրա վրա:

Տուժվածը տեղի  25-ամյա ռեփ կատարող է եղել: Տղամարդուն շտապ օգնության պատգարակի վրա տեղափոխել են հիվանդանոց, բայց կյանքը փրկել չի հաջողվել` երիտասարդը մահացել է ներորովայնային արյունահոսության պատճառով:

Ըստ  LIfeNews-ի, ռեպերի սպանության կասկածանքով ձերբակալվել է տեղի  21-ամյա մի բնակիչ: