Փետրվարի 18-ին ժամը 02.28-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 18-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար` հրդեհի բռնկումով:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի (վարորդ` 35-ամյա Արսեն Բարսեղյան) եւ «ՎԱԶ 21014» մակնիշի 18ՍԼ403 համարանիշով ավտոմեքենաները (վարորդ` 24-ամյա Նարեկ Ավետիսյան):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ն. Ավետիսյանը եւ «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ` 21-ամյա Հռիփսիմե Բ-ն, 53-ամյա Կարինե եւ 1-ամյա Գրիշա Ա.-երը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետեւ` Երեւան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են բավարար: