Այսօր` փետրվարի 18-ին, ժամը 08:00-ից Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբում գործում է արագ արձագանքման ծառայություն`նախագահական ընտրությունների ընթացքում բոլոր իրավախախտումների եւ ահազանգերի գրանցման համար:
NEWS.am-ը հայտնել էր, որ ընտրություններին վերաբերող ընտրակեղծիքների, ընտրական օրենսգրքի խախտումների եւ այլ հակաօրինական գործողությունների մասին տեղեկացնելու համար կարելի է զանգահարել կենտրոնական շտաբ` հետեւյալ հեռախոսահամարներով. 010 56 52 26, 095 77 19 10, 055 53 25 97, 091 41 69 71:
Այսօր` փետրվարի 18-ին Հայաստանում ընթանում են նախագահական ընտրություններ: Ժամը ուղիղ 08:00-ին 41 ընտրատարածքներում բացվել են 1988 ընտրատեղամասերը: Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին:
Հայաստանի նախագահի պաշտոնին հավականում է 7 թեկնածու. Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ազգայի ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ռադիո հայի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը եւ որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը:




























