Փետրվարի 17-ին, Ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունք է դիմել Երեւան քաղաքի բնակիչ, 45-ամյա Համլետ Ասատրյանը եւ հայտնել, որ հունվարի 15-ից մինչեւ փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձիք Ձորաղբյուր գյուղում գտնվող եւ իրեն պատկանող առանձնատնից խոշոր չափի գողություն են կատարել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ գողություն կատարողները ցանկապատի վրայով ներս են մտել տարածք, այնուհետեւ, նկուղի պատուհանի ճաղավանդակը կոտրելով, գողացել են 40 շիշ տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքներ, որը եղել է հյուրասենյակում, իսկ ննջասենյակից՝ ոսկյա եւ արծաթյա մատանիներ, անտիկվար մոմակալներ եւ այլ իրեր:




























