Առավոտյան ժամը 8։00-ից բացվել են Աջափնյակ համայնքի 6/14 ընտրատեղամասի դռները եւ սկսվել է ընտրությունը։ ժամը 11։00-ի դրությամբ 6/14 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարել արդեն 143 քաղաքացի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց 6/14 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սուսաննա Աբրահամյանը։ Հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ` քվեարկության առաջին երեք ժամերի ընթացքում որեւէ ընտրախախտում չի գրանցվել։
«Դեռեւս ամեն ինչ հանդարտ է։ Ժողովուրդը ակտիվ է, սիրով մասնակցում են ընտրությանը։ Ընտրախախտում չի եղել, չի գրանցվել, լարված իրավիճակ չկա մեր ընտրատեղամասում։ Միայն մի քաղաքացի իր անունը չի գտել ցուցակում, նա զինվորական էր։ Նրան ուղարկեցինք ոստիկանության անձնագրային բաժին, որտեղից նա կկարողանա վերականգնել իր ընտրելու իրավունքը։ Նման երկրորդ դեպք չի գրանցվել»,- ասաց Սուսաննա Աբրահամյանը։
Նշենք, որ 6/14 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 1990 քաղաքացի:




























