Հայաստանի մշտական ներկայացուցչությունը Նյու Յորքում եւ դեսպանատունը Վաշինգտոնում չեն տուժել Արեւելյան ափին փետրվարի 10-ին բաժին հասած ձյունամրրիկից:

Ինչպես հաղորդել են NEWS.am-ի թղթակցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, չնայած վատ եղանակին, Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչություններն աշխատում են սովորական ռեժիմով:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ Արեւելյան ափը ենթարկվել էր հզոր ձյունամրրիկի: Արդյունքում երեկվանից կաթվածահար է եղել օդանավակայանների, տրանսպորտային հանգույցների աշխատանքը, դադարեցվել են պարապմունքները դպրոցներում եւ շատ կառավարական հիմնարկներում:

Եղանակի պատճառով փակվել է նաեւ ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանը:

Իսկ ամերիկյան Կոնգրեսը ստիպված է եղել հետաձգել նիստերը: