Թիվ 6 երաժշտական դպրոցում տեղակայված 3/30 ընտրական տեղամասուի ընտրական հանձնաժողովի անդամները պահանջում են, որ իրենց քիչ նկարեն, քանի որ ֆոտոխցիկի լույսից իրենց «աչքերը քոռանում են»:
Այս պահանջի արդյունքում` միջադեպ տեղի ունեցավ ֆոտոլրագրողների եւ հանձնաժողովի անդամներից մեկի հետ:
Ի դեպ, քվեարկող երիտասարդ աղջիկներից մեկն էլ քվեարկության էր ներկայացել ՀՀԿ-ի դրոշը ուսերին գցած, սակայն հանձնաժողովի նախագահը նկատելով, որ լուսանկարում ենք, նրանից պահանջեց, որ ուսերին տեղ գտած դրոշը թողնի միջանցքում եւ նոր միայն ներկայանա քվեարկության:
Տվյալ ընտրատեղամասի նախագահ Հովհաննես Սիմոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ 3/30 ընտրատեղամասն ունի 1313 ընտրող, որոնցից մինչեւ 12.00 քվեարկության մասնակցել են 282-ը:
Ինչ վերաբերում է ընտրողների ակտիվությանը, նա ասաց, որ նախորդ տարիների հետ համեմատած ակտիվությունը նույնն է: Քիչ հետո տվյալ տեղամասում իր ընտրությունը կկատարի նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը:




























