Նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակ, ընտրողների անձնագրերում դրվող կնիքի թանաքը մաքրվում է թաց անձեռոցիկով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Հովսեփ Խուրժուդյանը:
Նրա խոսքով` Այս երեւույթը նկատվում է բոլոր անձնագրերում` անկախ ընտրատեղամասից: Նա նաեւ նշեց, որ արձանագրվել են քվեաթերթիկների լցոնման դեպքեր:
«Մեր ներկայացուցիչները փորձել են ընտրախախտումների մասին արձանագրել գրանցամատյանում, սակայն հանձնաժողովի նախագահները թույլ չեն տալիս»,-ասաց Խուրշուդյանը:
Նշենք, որ փետրվարի 18-ին, ժամը 08:00-ին Հայաստանում սկսվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը, որը կտեւի մինչեւ երեկոյան ժամը 20:00-ն:




























