Փետրվարի 17-ին, վիճաբանություն է տեղի ունեցել Լոռիի մարզում, որն ավարտվել է դանակահարությամբ: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 20:00-ի սահմաններում, Լեռնապատ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել 44-ամյա Սասուն Թ.-ի եւ Վանաձոր քաղաքի բնակիչ, 18-ամյա Պավել Պ.-ի միջեւ:

Վիճաբանության ժամանակ Պավել Պ-ին դանակով հարվածել է Սասուն Թ.-ին: Վերջինս կրծքավանդակի աջ կեսի ծակած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:

Պ. Պետրոսյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ Սասուն Թ-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Լոռիի մարզի քննչական բաժնում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: